Առողջապահության լրատու 10-11.2012
Կանանց սպառնացող ինֆարկտ

Բժշկական գրականության բոլոր աղբյուրներում ինֆարկտը սովորաբար նկարագրվում է որպես տղամարդու հիվանդություն: Վերջին ժամանակներս ինֆարկտը երիտասարդացել է տղամարդկանց շրջանում և, որ ամենակարևորն է, այն «կանացի դեմք» է ստացել:
Նստակյաց կենսակերպը, սթրեսները, ոչ ճիշտ սնվելը կանանց մոտ հիվանդության ընթացքի վրա իրենց հետք են թողնում ու հանգեցնում տխուր հետևանքների: Եվ միայն այդ ժամանակ է կինն սկսում մտածել սեփական առողջության մասին:
Թիկունքի, ստամոքսի շրջանում ցավերն ու հևոցը, որպես կանոն, տղամարդու ինֆարկտի ախտանշաններն են: Կանայք երբեմն չեն նկատում, թե երբ է սկսվում ինֆարկտը, որովհետև նրանց մոտ ախտանշանները շատ են տարբերվում վերը նշվածից: Ամենուր նկարագրված են տղամարդկանց մոտ սրտային նոպայի դասական ախտանշանները:«Կանացի» ինֆարկտն այնքան էլ լավ ուսումնասիրված չէ: Սրտաբանության ոլորտի հետ չառնչվող բժիշկներն այն դժվարությամբ են ախտորոշում: Որպես կանոն, կանանց մոտ ինֆարկտը սկսվում է գլխապտույտով, թուլությամբ և սրտխառնոցով: Նրանք, իհարկե, դրան հատուկ ուշադրություն չեն դարձնում, իսկ երբ սկսում է ցավել թիկունքը, պարանոցն ու ձախ ձեռքը, դա վերագրում են օստեոխոնդրոզի հերթական սրացմանը և նորից չեն շտապում բժշկի դիմել: Ու, եթե դիմում էլ են, ապա նյարդաբանին: Եվ սովորաբար նյարդաբանն էլ չի շտապում կնոջն ուղեգրել սրտաբանի մոտ և բուժում է նշանակում:
Ի դեպ, գերմանացի բժիշկներն ինֆարկտ տարած կանանց շրջանում հարցում են անցկացրել: Պարզվել է, որ միանման ախտանշանները կրկնվել են կանանց 4%-ի մոտ: Մնացած 96%-ի մոտ դրանք բացարձակապես տարբեր կերպ են դրսևորվել: Ստացվում է, որ յուրաքանչյուր կնոջ մոտ ինֆարկտը յուրահատուկ, անհատական ձևով է ընթանում և այն հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների հետ: Ինֆարկտի դասական ախտանիշները կանանց «չեն դասվում», որովհետև նրանց օրգանիզմը հորմոնային պաշտպանություն ունի, սակայն այն «աշխատում» է մինչև մենոպաուզայի սկսվելը: Հենց սկսվում է մենոպաուզան, անհետանում է նաև պաշտպանությունը և կանայք ավելի խոցել են դառնում ինֆրակտի նկատմամբ: Կանանց ինֆարկտի ախտանիշները, ինչպես արդեն նշվեց, տարբեր կերպ են ընթանում: Եվ դա դժվարացնում է ճիշտ ախտորոշման ընթացքը:
Ինֆարկտը շփոթում են ոչ միայն օստեոխոնդրոզի, այլև առիթմիաների հետ և բժիշկները հիվանդներին ստացիոնար բուժում չեն նշանակում, թողնելով նրանց տանն ու խորհուրդ տալով հաջորդ օրն այցելել պոլկլինիկա, դրանով իսկ էլ ավելի խորացնելով հիվանդի վիճակը: Արդյունքում կորցնում են թանկարժեք ժամանակը, որն այնքան անհրաժեշտ է ճիշտ բուժում սկսելու համար:
Ի՞նչ անել: Հարկ է 6 ամիսը մեկ անգամ այցելել սրտաբանին ու սրտագրություն կատարել, նաև հետևել զ/ճ-ին: Եվ, ամենակարևորը, ոչ մի ներերակային ներարկումներ չընդունել առանց սրտաբանի հետ խորհրդակցելու: Որովհետև օրգանիզմ որևէ հեղուկի յուրաքանչյուր ներարկում կարող է ոչ միայն ինֆարկտի զարգացում հրահրել, այլև այնպիսի անակնկալ մատուցել, ինչպես օրինակ թոքերում հեղուկի հավաքվելը (ինֆարկտի դեպքում դա հաճախ է հանդիպում): Հետևանքներն անկանխատեսելի են:
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք շատ դեպքերում դեղորայք քիչ են ընդունում և իրենց սրտի մասին քիչ են հոգ տանում, քան տղամարդիկ: Ինֆարկտից հետո վերականգնողական շրջանը երկար է, մինչև 1 տարի, այնպես որ ավելի լավ է խուսափել դրանից` օգտվելով կանխարգելման բոլոր միջոցներից:
Տղամարդիկ ինֆարկտից հետո ավելի արագ են վերականգնվում, քան կանայք: Եվ դա էլ իր պատճառներն ունի: Կանանց սիրտը տղամարդկանց սրտից ավելի փոքր է, իսկ անոթներն ավելի բարակ: Դա մեծ դեր է խաղում ինչպես վիրաբուժական միջամտության, այնպես էլ վերականգնման դեպքում: Մեծ մասամբ, ինֆարկտի ախտորոշման ժամանակ հայտնաբերվում են նաև ուրիշ հիվանդություններ, որոնց գոյության մասին կինը, նույնիսկ չի էլ կասկածում, քանի որ բժշկի հազվադեպ է դիմել: Բայց ամենակարևորն այն է, որ տղամարդիկ վերականգողական շրջանում առավել ուշադիր են կատարում բժշկի հանձնարարականները, քան կանայք: Այդպիսի եզրահանգում են կատարել շատ երկրների սրտաբանները, ովքեր հետազոտություններ են անցկացրել ինֆարկտ տարած պացիենտների վերականգնողական շրջանում: Կանանց միակ առավելությունն այս հիվանդության դեպքում այն է, որ նրանք առավել դիմացկուն են, ճարպի պահուստներն ավելի բարձր են: Ինչքան էլ, որ դա տարօրինակ է, հատկապես, դա է շատ էներգիա տալիս: Դրա համար, արտակարգ իրավիճակներում կանայք ավելի կենսունակ են, քան տղամարդիկ: Բնությունն ամեն ինչ իմաստուն կերպով է ձևավորել: Եվ չպետք է մոռանալ, որ բնությունն ամենակարող է ու ոչ-ոք չի կարող ավելի լավ հոգ տանել կնոջ մասին, քան հենց ինքը` բնությունը:
Բժշկին ժամանակին դիմելը կօգնի խուսափել այս հիվանդությունից, իսկ եթե այն արդեն առաջացել է, ապա ճիշտ ախտորոշումը նվազագույնի կհասցնի ինֆարկտի հետևանքով բարդությունները և կերկարացնի կնոջ կյանքը:

Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...


Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...

Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...

2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...


Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...


Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...


Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն